Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրացման N 1271723 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից 26.03.2024թ. N 592/24-1 գրությունը, Ալավերդի համայնքի ավագանու՝ 12.11.2024թ. N 125-Ա որոշումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքին պատկանող՝ կադաստրային 06-060-0023-0001 ծածկագրով, 0.1355 հա մակերեսով հողամասի վրա առկա ակումբի շենքի տանիքին տեղադրել բջջային կապի կայան՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով։
2. Սահմանված վարձավճարը վճարել Ալավերդի համայնքի բյուջեի 900265121092 հաշվեհամարին՝ կիսամյակային կտրվածքով:
3.Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմին օրենքով սահմանված կարգով կնքելու վարձակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: