|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2025 թվականի N 70-Ա |
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ԲՇՏ » ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է. 1.Լուծարել «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերությունը: 2. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով 3.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ 3.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական 3․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3.5 Մարիետա Մանուկյան - «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն 3․6 Գոհար Սոխակյան «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահ 3․7 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար 4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման գործընթացը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |
Կողմ -15 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.27 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|