Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 153-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 153-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «ՀՀ Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2 – րդ կետով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի բնակիչներ՝ Վահե Լևոնի Մամաջանյանի, Ռոմիկ Լևոնի Խեչիկյանի, Մհեր Հովիկի Սահակյանի և Էրիկ Սեյրանի Մարտիրոսյանի դիմումները , Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի կողմից տրված թիվ 61/3 917 , 110/ 1/ 232343-24 , 110/1/222003-24 , 61/2 896 տեղեկանքները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 

   1․  Ալավերդի համայնքի բնակիչներ՝ Վահե Լևոնի Մամաջանյանին, Ռոմիկ Լևոնի Խեչիկյանին, Մհեր Հովիկի Սահակյանին և Էրիկ Սեյրանի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող  ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում հաշվառված փոխադրամիջոցի գույքահարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 261210 (երկու հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր տասը) ՀՀ դրամի չափով՝  համաձայն 1-4  հավելվածների ։

2․ Սույն որոշմամբ սահմանված արտոնությունները կիրառվում են այն  քաղաքացիների նկատմամբ, ում սեփականություն հանդիսացող փոխադրամիջոցները 27․09․2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծված պատերազմով  պայմանավորված մնացել են ԼՂՀ  տարածքում։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -14

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner