Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) ենթակետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 03/06/2024թ. N 01/111.6/04603-2024 գրությունը, իրավունքի պետական գրանցման N 969202 վկայականը, Ալավերդի համայնքի ղեկավարի 28.06.2023թ. N 789-Ա որոշումը, համայնքի ավագանու 25.06.2024թ. N 77-Ա որոշումը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 16/07/2024թ. տրված N ԱՏ-16072024-06-01116 տեղեկանքը ՝ որոշում եմ.
1.Համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 41 հասցեում գտնվող, պետական սեփականության դպրոցի շենքի պահպանման և սպասարկման համար զբաղեցրած 06-069-0070-0020 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականության 2.2321 հեկտար մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Հողամասի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: