|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2024 թվականի N 126-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 1244179 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից 15.04.2024թ. N 762/24-1 գրությունը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Ալավերդի համայնքի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքին պատկանող՝ կադաստրային 06-112-0049-0017 ծածկագրով, 0.236 հա մակերեսով հողամասի վրա առկա մշակույթի տան շենքի տանիքին տեղադրել բջջային կապի կայան, 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -15 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(145.97 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|