Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «ՀայաստանԻ Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի ավագանու՝ 27.03.1997թ. նիստի «Քաղաքի թաղամասերի և փողոցների վերանվանման մասին» թիվ 1 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Որոշման 1-ին կետի բ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կախոյան փողոցը վերանվանել Հովհաննես Թումանյան փողոց (փողոցն սկսվում է երկաթուղային կայարանի շենքից, ավարտվում է դատարանի շենքի մոտ):»:
1.2 Որոշման 1-ին կետի գ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մարշալ Խուդյակովի փողոցը չի վերանվանվում:»
1.3 Որոշման 1-ին կետի ը/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շահումյան թաղամասը վերանվանել Մարշալ Բաղրամյան թաղամաս:»:
1.4 Որոշման 2-րդ կետի դ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող ճոպանուղուց մինչև Սանահին Սարահարթ թաղամասի կենտրոնական հրապարակը տանող փողոցն անվանել Ստեփան Շահումյան փողոց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: