Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1644-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 1644-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂ, 20-ՐԴ ՓՈՂՈՑ, 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-112-0124-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.18244 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ, 65-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 14.10.2025թ. N 175-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետարանի N 05/111.6/07498-2025 - 10/09/2025 գրությունը, ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումները (ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 50 բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով), սեփականության իրավունքի N 07102025-06-0018 վկայականը՝

որոշում եմ․

1. Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 20-րդ փողոց, 11 հասցեում գտնվող, կադաստրային 06-112-0124-0003 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.18244 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` «Օձունի ԲԱ» ՀՈԱԿ բուժհաստատության կառուցման նպատակով:

2.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

3. Հողամասինվիրաբերության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի
նվիրաբերության մասին պայմանագիր կնքելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(896.01 Կբ) որոշում N 1644-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner