Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 64-Ա

«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով, 81-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ»  փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն):
2. Հաստատել Ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը համապատասխանում  է 100 հատ հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը  10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Ալավերդի համայնքին:
3. Հաստատել Ընկերության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Հաստատել Ընկերության  հաստիքացուցակը՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Ընկերության կանոնադրության պետական գրանցումը: 

 


Կողմ -17

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(98.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner