|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հոկտեմբերի 2018 թվականի N 73-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից 22.10.2018թ. հաստատված Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 3-ը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների «Բնապահպանություն» բաժնի 1.4 և 1.9 ծրագրերի արդյունքում տնտեսված և նույն բաժնի 1.7 տողի փոփոխման ենթակա` «Ալավերդի բնակավայրի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի ժամանակավոր լոկալիզացիա» միջոցառման գումարներն ուղղել «Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները» ծրագրի «Բնապահպանություն» բաժնի 1.1 տողով իրականացվելիք` «Ալավերդի համայնքի կարիքների համար երկու աղբատար մեքենայի ձեռքբերում» ծրագրին և հաստատել փոփոխված նոր ծրագիրը` համաձայն հավելվածի: |
Կողմ -8 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(84.04 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|