Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ Վաղինակ Համբարձումի Թաթոյանի դիմումը, անձնագրերի պատճենները, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը, Աքորի գյուղի «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 01․01․1991թ․ որոշմամբ տրված քաղվածքը, Աքորի գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 14․08․2025թ․ թիվ 4972 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0010-0006 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․09648 հա մակերեսով հողամասի նկատմամբ, «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 01․01․1991թ․ տրված քաղվածքի հիմքով սեփականատերեր ճանաչել՝ Վաղինակ Համբարձումի Թաթոյանին (ծնված՝ 15․12․1959թ․), Անահիտ Գուրգենի Սիմոնյանին (ծնված՝ 31․07․1963թ․), Մեխակ Վաղինակի Թաթոյանին (ծնված՝ 09․09․1984թ․), Փայլակ Վաղինակի Թաթոյանին (ծնված՝ 31․12․1985թ․) և Լեռնուհի Վաղինակի Թաթոյանին (ծնված՝ 17․07․1989թ․):
2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0010-0006 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․09648 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 22/1 փոստային հասցեն։
3․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: