Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1630-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 1630-Ա

ԳՐԵՏԱ ՌԱՄԱԶՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդու բնակիչ Գրետա Ռամազյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.

Գրետա Ռամազյանը, խախտելով ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետը,  ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց) է կատարել։

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու համար աշխատանքային խումբը (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) հրավիրել և անցկացրել է նիստ, որն անցկացվել է Գրետա ՌամաԶյանի ներկայությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1․ 14․10․2024թ․  ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարան մուտք արված քաղաքացու դիմումը։

2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու համար աշխատանքային խմբի 16 հոկտեմբերի 2024 թվականին կատարված լուսանկարները և կազմած արձանագրությունը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանը հաստատված է համարում հետևյալը.

Գրետա Ռամազյանի կողմից ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի, քաղաք Ալավերդի Սանահին թաղամասում, իր տան  հարևանությամբ, առանց համապատասխան շինարարական թույլտվության` կատարվել է ապօրինի շինարարություն , առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:  

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 29- ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Գրետա Ռամազյանը պատշաճ ծանուցվել և  ներկայացել է նիստին:

Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և  Գրետա Ռամազյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթ հարյուր հիսնապատիկի չափով՝ 750․000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: «Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Տվյալ պարագայում Գրետա Ռամազյանը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին թաղամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, իրականացրել է շինարարություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 -րդ հոդվածի առաջին մասի 26 -րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի » 188 -րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի կողմից 16 հոկտեմբերի 2024 թվականին արված լուսանկարները և կազմված արձանագրությունը.

 

Որոշում եմ՝

1. Գրետա Ռամազյանի  նկատմամբ նշանակել տուգանք ՀՀ Լոռու մարզի համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին թաղամասի իր տան հարևանությամբ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության /, ինքնակամ  շինարարությունիրականացնելու համար 750․000 /յոթ հարյուր հիսուն  հազար/ ՀՀ դրամի չափով:
1.1
 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշմամբ  իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`  ՀՀ  Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանի հաշվեհամարին` 900265121146:
2. Գրետա Ռամազյանին
 տալ պարտադիր ցուցում` անհապաղ ապամոնտաժել ապօրինի կատարած շինությունը:
3.
 Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀվարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5.
 Սույն որոշումն ուժի մե ջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և / կամ / համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner