Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 144-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2025 թվականի N 144-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,  18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Գույքի  գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությունը,  քաղաքացի Ռազմիկ Լևոնի Կիրակոսյանի կողմից տրված համաձայնությունը և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է 

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով մեկ անձից գնման ձևով ձեռք բերել ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սայաթ Նովա փողոց 2/38 հասցեում գտնվող, 06-002-0034-0001-007-035 կադաստրային ծածկագրով, 269․1 քմ մակերեսով, թիվ 25032021-06-0044 սեփականության վկայականով անշարժ գույքը (խանութ)։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ձեռք բերման համար Ալավերդի համայնքի բյուջեից հատկացնել 37606725 (երեսունյոթ միլիոն վեց հարյուր վեց հազար յոթ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի հատկացումը:
4. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել գույքի գնման, նոտարական պայմանագրի կնքման գործառույթները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -16

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(440.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner