Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի (բաժին 06, խումբ 04, դաս 01, ծրագիր 56, հ/հ 900262361026) համար նախատեսված հոդված 4212-ից 1055.4 հազ. դրամ տեղափոխել հոդված 4637:
1.2 Համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 250.0 հազ. դրամ (բաժին 11, խունբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027) և այն ուղղել բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի բաժին 06, խումբ 04, դաս 01, ծրագիր 56, հ/հ 900262361026, հոդված 4637:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: