Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Լուսիկ Անդրեասի Թաթոյանի կողմից լիազորված անձ՝ Ռոզաննա Աշխարհբեկի Թաթոյանի դիմումը, անձնագրի պատճենը, 05/08/2025թ․ Կ-05082025-06-0129 կադաստրի կոմիտեի կասեցումը, 23․07․2025թ․ թիվ 3666 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝
որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շամլուղ քաղաքի 5 շենք, 35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքի N 1329965 վկայականով գրանցված բազմաբնակարան շենքի բնակարանի փոստային հասցեն վերահասցեավորել և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Շամլուղ, 8-րդ փողոց, 5 շենք, 35 փոստային հասցեն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: