Ղեկավարվելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0202-0072 ծածկագրով, 6.25144 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ IV կարգի անջրդի վարելահողի:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: