Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 29.01.2020թ. թիվ 01/106.3.1/00673-2020 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի մանկապարտեզներ՝ «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի 1-ին /310․9 քմ/ և 2-րդ /458․3 քմ/ հարկերից (համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 4-րդ փողոց, շենք 30, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1822482) ընդհանուր 769․2 քմ մակերեսով տարածքը, «Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի թիվ 9 մանկապարտեզ» (համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 19-րդ փողոց, շենք 2, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2278818) ՀՈԱԿ-ի զբաղեցրած շենքն անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին:
2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: