Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի ՝
համայնքի ավագանին որոշում է.
1.Լուծարել «Օձունի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու՝ 2013 թվականի հունիսի 26-ի՝ « «Օձունի մշակույթի տուն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասին» թիվ 23-Ա որոշումը։
3. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով
3.1 Հարություն Ձավարյան - Ալավերդիհամայնքիղեկավարիառաջինտեղակալ, հանձնաժողովի նախագահ
3.2 Դավիթ Սարգսյան - Ալավերդի համայնքիավագանուանդամ, հանձնաժողովիանդամ
3․3 Արմինե Երիցյան - Ալավերդի համայնքիավագանուանդամ, հանձնաժողովիանդամ
3.4 Տիգրան Սարգսյան - «Օձունի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնտեսվար, հանձնաժողովիանդամ
3.5 Հայկուշ Պետրոսյան - «Օձունիմշակույթիտուն»ՀՈԱԿ-իգրադարանավար, հանձնաժողովիանդամ
3.6 Ամրաստան Ջանինյան - Օձունվարչականտարածքիղեկավար, հանձնաժողովիանդամ
3.7 Ռոմիկ Վարդանյան - Արևածագ վարչական տարածքի ղեկավար, հանձնաժողովի անդամ
3.8 Ալլա Թարմինյան - Ալավերդուհամայնքապետարանիաշխատակազմի առաջինկարգիմասնագետ, հանձնաժողովիանդամ
3.9 Հեղինե Ճիճիլյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
3․10 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար
3․11 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքիավագանուանդամ, հանձնաժողովիանդամ
4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։