|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2018 թվականի N 68-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հիմնադրել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: 3. Հաստատել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը` համաձայն հավելվածի: 4. Տալ համաձայնություն Սոնա Ժորայի Նալբանդյանին «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելուն: 5. Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին` կատարել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի պետական գրանցման աշխատանքները: |
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈՒՐ ՎԱՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(120.58 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|