Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2024 թվականի N 56-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 6 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի`  

համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի մայիսի 15-ի հերթական թիվ 6 նիստի հետևյալ օրակարգը՝
1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի մայիսի 15-ի հերթական թիվ 6 նիստի օրակարգը հաստատելու մասին.
1.2  Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և նրանց մեկնարկային գները հաստատելու մասին.
1.3  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային 06-069-0146-0003 ծածկագրով հողամասն օտարելու մասին.
1.4  Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղի, 5/2 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և զբաղեցրած՝ 0.34 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու և Ալավերդի համայնքի ավագանու 31.03.2022թ. N 21-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
1.5  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող 06-002-0045-0023 կադաստրային ծածկագրով 0.47498 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողամասը վարձակալության իրավունքով մրցութային կարգով տրամադրելու մասին.
1.6  Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին.
1.7  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0204-0056 ծածկագրով 0.0019 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին.
1.8  Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի 6-րդ փողոց, 29 հասցեում գտնվող, 06-069-0070-0036 ծածկագրով, 0.02435 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին.
1.9  Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին.
1.10 Ոչ պիտանի գույքը դուրս գրելու մասին.
1.11 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
1.12  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով և անժամկետ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու մասին.
1.13  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 15 հունվարի 2024 թվականի թիվ 09-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
1.14 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․
1.15 Ալավերդի համայնքի «Թիվ 1 ԲՇՏ» և «Թիվ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ների խորհուրդների նոր կազմեր հաստատելու և վերստուգող  նշանակելու մասին․
1.16 Ուսանողներ Սվետլանա Վիտալիի և Լուսինե Վիտալիի Դանիելյանների ուսման վարձի մասնակի փոխհատուցման մասին․
1.17 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող 06-003-0039-0017 կադաստրային ծածկագրով 46.2 քմ մակերեսով գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու և վարձավճարի չափ սահմանելու մասին․
1.18 «ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և Ալավերդի համայնքի միջև 11.05.2021թ-ին կնքված «Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման» և 07052022 թ-ին կնքված «Անշարժ գույքի վարձակալության» պայմանագրերի լուծմանը համաձայնություն տալու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Կողմ -15

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(225.93 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner