Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N 1920-Ն, 09.08.2007թ. թիվ 1032-Ն և 02.04.2015թ. թիվ 412-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 23.03.2018թ. N 06/11.2/1431-18 գրությունը և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված N 37 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող, 0.22 հա անտառային հողերի նպատակային նշանակության թփուտները, որից` պետական սեփականություն հանդիսացող, 06-002-0050-01048 կադաստրային ծածկագրով, 0.185 հա և քաղաքացու սեփականություն հանդիսացող, 06-002-0050-0211 կադաստրային ծածկագրով, 0.035 հա, փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության: