Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն անհատույց օգտագործման իրավունքով, կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հատուկ աղբատար մեքենաները «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին հանձնելուն.
1.1 MAZ մակնիշի, սպիտակ գույնի, թողարկման տարեթիվը 2019, հաշվառման համարանիշը 687 ԼԼ 70, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ PH 117221, տրված՝ 28.03.2019թ., հատուկ աղբատար մեքենան:
1.2 MAZ մակնիշի, սպիտակ գույնի, թողարկման տարեթիվը 2019, հաշվառման համարանիշը 688 ԼԼ 70, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ PH 117234, տրված՝ 28.03.2019թ., հատուկ աղբատար մեքենան:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր: