Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 20032015-06-0043 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող, N 20032015-06-0043 վկայակոնվ գրանցված՝ համայնք Ալավերդի, Ախթալա քաղաք, Աբովյան փողոց, 2 հասցեում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.25307 հեկտար մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: