|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2017 թվականի N 13-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 9-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին: (Զեկ.` Ս. Խեչումյան) 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: (Զեկ.` Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: (Զեկ.` Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ) 4. Ալավերդի համայնքի և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների 2017 թվականի տարեվերջյան գույքագրման արդյունքները հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Ալավերդի համայնքի տարածքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկ.` Ս. Խեչումյան) 6. Ալավերդի համայնքի համայնքայինոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ.` Ս. Խեչումյան) 7. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկ.` Ս. Խեչումյան) |
Կողմ -15 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|