Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 576-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2025 թվականի N 576-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 31.03.2025Թ. N 472-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ N ՇԹ/421/4821-25 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման հավելված N 1-ի 135-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալի N 06/11.1/5453-2025 - 11/04/2025 գրությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականի մարտի 31-ի N ԴԽ/14.1/10712-2025 գրությամբ (ի լրումն 12.03.2025թ. № ԴԽ/14.1/8461-2025 գրության) հայտնած նոր դիրքորոշումը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի 1-ին փողոց N 46 հողամասում դպրոցի կառուցման (432 աշակերտի համար) աշխատանքային նախագծի վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գրությամբ ներկայացված կարծիքը՝

որոշում եմ՝

1. Կասեցնել Ալավերդի համայնքի ղեկավարի՝  31.03.2025թ. N 472-Ա որոշմամբ համայնք Ալավերդի, գյուղ Աքորի 1-ին փողոց 46 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի /նախատեսված 432 աշակերտի համար/ կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար տրված N ՇԹ/421/4821-25 շինարարության թույլտվության գործողության ժամկետը, մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(774.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner