|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հուլիսի 2021 թվականի N 83-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-002-0050-0148 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 11-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 09.08.2007թ. N 1032-Ն և 02.04.2015թ. N 412-Ն որոշումներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 10.07.2020թ. N 06/11.2/5082-2020 և 28.07.2021թ. N 06/11.2/6781-2021 գրությունները, ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-235 դրական եզրակացությունը`համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 27.02.2020թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին» N 11-Ա որոշումը։ 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքումգտնվող, 06-002-0050-0148 ծածկագրով 0.01368 հա մակերեսով հողամասը, որից 0.00593 հա մակերեսով անտառային նպատակային նշանակության, թփուտ գործառնական նշանակության և 0.00775 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքի հող նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասերը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
Կողմ -8 ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|