|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2020 թվականի N 64-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ (ԽՈՏՀԱՐՔ) ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի վարչական տարածքում 06-060-0232-0032 ծածկագրով 0.36105 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նկատմամբ կայացնելու վարձակալության իրավունքի մրցույթ: 2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 40000 /քառասուն հազար/ դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 15000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի 5%-ի չափով: 3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է վարձակալության 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|