Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 667-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2025 թվականի N 667-Ա

ԱՐԹՈՒՐ ԼՅՈՎԱՅԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԱՐԹՈՒՐԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-088-0081-0006 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.097 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով համայնքի կադաստրային քարտեզը, քաղաքացու դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի թերի կազմված՝ N 1451585 վկայականը, հողամասի ուղղված տարբերակով 24012025-06-0079 վկայականը /գրանցման ամսաթիվ 30.06.2004թ./, 20.11.1996թ. սեփականության վկայագիրը /գրանցման գիրք 5-30/, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագիծը, Շնող գյուղի վարչական ղեկավարի կողմից 16/04/2025թ. տրված N 2163 տեղեկանքը՝

որոշում եմ.

1. Հիմք ընդունելով, որ 30.06.2004թ. գրանցված սեփականության իրավունքի N 1451585 վկայականը /հողամասի ուղղված տարբերակով 24012025-06-0079 վկայական/ թերի է կազմվել և վկայականում բացակայում եմ շինության տվյալները և հաշվի առնելով կադաստրային քարտեզի տվյալները, որտեղ արտացոլված է շինությունը՝ վերականգնել Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0081-0006 ծածկագրով, 0.097 հա մակերեսով հողամասում առկա, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1980 թվականին կառուցված շինության՝ տարածքի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Արթուր Լյովայի Շահնազարյանին (ծնված՝ 12․08․1967թ.), Ռուզաննա Մնացականի Հովհաննիսյանին (ծնված՝ 29․04․1969թ.), և Արման Արթուրի Շահնազարյանին (17․10․1991թ.) պատկանող հիմքերը և ճանաչել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2.ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0081-0006 ծածկագրով, 0.097 հա մակերեսով հողամասում գտնվող շինության գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի գործառնական նշանակության բնակելի տուն օգտագործելու:

3. Նշված բնակելի տան մեջ 1996թվականին կատարված ձևափոխությունները, ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման համաձայն, դասակարգվում են շինարարական ցածր ռիսկայնության աստիճանի (գտնվում են շինարարական աշխատանքների ռիսկայնության առաջին գոտում), ուստի, միջնորմների փոփոխությունների արդյունքում կատարված ձևափոխությունները շինարարության թույլտվություն չեն պահանջում:

4. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0067-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 5-րդ փողոց, 2 փոստային հասցեն։

5․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(244.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner