Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1․1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների բնագավառի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 8488․6 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4657):
1․2 Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 8488․6 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2 , ծրագիր 51, հ/հ 900262277027, հոդված 4891):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: