|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2018 թվականի N 29-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 19-ի N 123-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 26-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի բնակավայրի գլխավոր հատակագծում առանձին հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի հաշվեկշռում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող (նախկին Աքորի համայնքի), ծառայողական մեքենան աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և նրա մեկնարկային գինը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի հաշվեկշռում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող (նախկին Հաղպատ համայնքի), ծառայողական մեքենան աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և նրա մեկնարկային գինը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի տարածքում գտնվող (06-060-00231 ծածկագրից առանձնացված) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |
Կողմ -13 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|