|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հունվարի 2019 թվականի N 8-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՇՈՒԿԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով 2018 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ուղղված գրությունը` Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով Սայաթ-Նովա փողոցի նախկին զբոսայգու հարակից տարածքում նախատեսված շուկա կառուցելու տարածքը Ալավերդի համայնքի Սպանդարյան փողոցի հարակից տարածք տեղափոխելու մասին և նրանց կողմից տրված համաձայնությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տրամադրել 250 քմ մակերեսով տարածք (համաձայն հատակագծի) և թույլատրել Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով շուկայի կառուցումը իրականացնել Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի արևելյան մասում:
|
Կողմ -11 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -1 ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|