|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 նոյեմբերի 2019 թվականի N 66-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 01-ի N 352-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 04-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/8-1/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, N 14/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, N 13/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Երևանյան խճուղի, N 4/15-1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Ջիլիզա գյուղի վարչական շենքի 1-ին հարկից 3.8x2.3 մ չափերով տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 9․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 10. Ջիլիզա գյուղի անվանափոխության մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 12. Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված գումարներով նոր ծրագրերի իրականացման մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) |
Կողմ -12 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|