Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունվարի 01-ի դրությամբ Ալավերդի համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 24171.9 հազ. դրամ. այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 1524.2 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 22647.7 հազ. դրամ և 2019 թվականի հունվարի 01-ի դրությամբ բյուջեի եկամտային մասը գերազանցում է բյուջեի ծախսային մասին տարեվերջի մնացորդի չափով՝ 24171.9 հազ. դրամով համայնքի ավագանին որոշում է.
Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 1524.2 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Տնտեսական հարաբերություններ բնագավառում ծախսերն ավելացնել 16821.9 հազ. դրամ (բաժին 4, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5112 - 3876.3 հազ. դրամ, հոդված 5113 - 12495.6 հազ. դրամ, բաժին 4, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134 - 450.0 հազ. դրամ):
2. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառում ծախսերն ավելացնել 7350.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262610026, հոդված 5112 - 7350.0 հազ. դրամ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: