Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Արամ Արտավազդի Մանյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 846894 վկայականը, 14․05․2025թ․ թիվ 2102 փոստային հասցեի տեղեկանքը, 14․05․2025թ․ թիվ 2760 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 08․05․2025թ․ թիվ 2548 փոստային հասցեի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0014-0013 ծածկագրով գրանցված հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 1-ին փողոց, 27 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: