Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 969112 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասերի և շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները՝
որոշում եմ.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, թիվ 1 միջնակարգ դպրոցի զբաղեցրած բաժանել 1.72217 հա և 0.07773 հա մակերեսներով հողամասերի և համարել առանձին գույքային միավորներ:
2. Բաժանված՝ 1.72217 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասին և հողամասում առկա դպրոցի շենքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10 փոստային հասցեն։
3. Բաժանված՝ 0.07773 հա մակերեսով հողամասում առկա ինտերնատի շենքի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական նշանակության մանկական արվեստի դպրոց օգտագործելու և տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10/1 փոստային հասցեն:
4.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված և սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծերով:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: