|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 օգոստոսի 2018 թվականի N 56-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 23-ի N 284-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 30-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի տարածքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերականգնվող ավտոմոբիլային ճանապարհի իրացման գոտում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու և օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Ալավերդիհամայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված և փոփոխման ենթակա միջոցառումների գումարներով նոր ծրագրերի իրականացման մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի շենքի 2-րդ մասնաշենքի 1-ին հարկից 100.0 քմ մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |
Կողմ -9 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|