Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի ԱՁ Անուշ Սոֆյանի 23.01.2025թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց 20/6 հասցեում գտնվող ԱՁ Անուշ Սոֆյանին տրամադրել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար թիվ 1 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Անուշ Սոֆյանից գանձել 2025 թվականի համար տեղական տուրք 50000 ( հիսուն հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: