Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 15.03.2024թ. N 489-Ա, 10.08.2020թ. N 242-Ա և 21.02.2023թ. N 239-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 07052024-06-0103 (գաղտնաբառ՝ AKGIHTSMRLVR), N 08052024-06-0009 (գաղտնաբառ՝ QVCYBVFTRCBW) վկայականները, հաշվի առնելով, որ կառույցն իրականացրած անձի կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին կայարան թաղամաս, 18/12 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 15.03.2024թ. N 489-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 41.6 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակի սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00363 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0201-0034/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Սվետլանա Ռաֆիկի Բեժանյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սայաթ-Նովա փողոց, 2-9/1 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 10.08.2020թ. N 242-Ա և 21.02.2023թ. N 239-Ա որոշումներով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 29.4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00294 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0038-0373/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արմինե Գրիշայի Ասատրյանին։
3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: