|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2022 թվականի N 7-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06.05.2019Թ. N 30-Ա ԵՎ 02.06.2021Թ. N 52-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 12.05.2021թ. թիվ 110 դրական եզրակացությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի ավագանու 06.05.2019թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխադրելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» N 30-Ա և 02.06.2021թ. «Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 06-ի N 30-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 52-Ա որոշումների 2-րդ կետում կատարել փոփոխություն. «երկու հարյուր քսաներկու» բառերի փոխարեն կարդալ «երեք հարյուր երեսունվեց ամբողջ վեց» բառերը, «222» թվի փոխարեն կարդալ «336.6» թիվը:
|
Կողմ -9 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|