|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2018 թվականի N 38-Ա |
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ.թիվ 186-Ն հրամանով և հաշվի առնելով, որ նշված հողամասերի նկատմամբ գոյություն չունեն իրավունք հաստատող փաստաթղթեր և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. N 1177-Ն որոշմամբ՝ սխալմամբ չի փոխանցվել Աքորի գյուղին` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված սուբյեկտների անճշտությունների ուղղման համար Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական սահմաններում գտնվող, 06-022-0248-0017 ծածկագրով, 0.073 հա և 06-022-0248-0004 ծածկագրով, 0.0947 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -10 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|