Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով Ֆրունզիկ Բեգլարի Լալայանի դիմումը, հողամասի սեփականության իրավունքի N 22022022-06-0054 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 8/2 հասցեում գտնվող, 0.001 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 06-002-0047-0186), կառուցապատման իրավունքով, 43 տարի ժամկետով՝ տարեկան 15000 (տասնհինգ հազար) դրամ արժեքով, տրամադրել Ֆրունզիկ Լալայանին՝ տնտեսական սենյակ կառուցելու համար:
2. Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատման իրավունքի պայմանագիրը կնքելու պահից:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: