Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 01.10.2018թ. թիվ 101/106.3.1/6434-18 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Զ. Անդրանիկ 2ա, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1233540), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Ջրավազան 7/2, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2274280), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն», (Սանահին կայարան 19/1, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 24022017-06-021), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Սանահին Սարահարթ, Գայի 1/12ա, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1255906), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Սանահին թաղամաս, Միկոյան 8, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 10042012-06-0032), «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» (Սանահին Սարահարթ, Գայի 2/29ա, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1255904) ՀՈԱԿ-ների զբաղեցրած՝ համապատասխան հասցեներում գտնվող շենքերն անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին:
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: