Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման N 05062025-06-0123 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված շինության հատակագծերը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքի պետական գրանցման N 05062025-06-0123 վկայականով գրանցված, ք․ Ալավերդի Թումանյան փողոց, 5 շենք, 37 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքը բաժանել՝ 167․27 քմ և 81․78 քմ մակերեսների։
2. Բաժանված՝ 167․27 քմ մակերեսով գույքին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Հ․ Թումանյան փողոց, 5 շենք, 38 փոստային հասցեն, իսկ 81․78 քմ մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Հ․ Թումանյան փողոց, 5 շենք, 37։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: