Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 957-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2025 թվականի N 957-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0187-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՝ 12.05․2025 ԹՎԱԿԱՆԻ N 782-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով՝

որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամասում գտնվող, կադաստրային 06-002-0187-0003 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.1115 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։

2. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

3․ Փոփոխել Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամասում գտնվող, կադաստրային 06-002-0187-0003 ծածկագրով, 0.1115 հա մակերեսով հողամասում առկա հանգստյան տան շենքի գործառնական նշանակությունը և այն հաշվառել բնակելի նշանակության՝ որպես բնակելի շենք:

4․Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 12.05.2025թ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024ԹՎԱԿԱԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 59-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 782-Ա որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.56 Մբ) որոշում N 957-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner