Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արաքսյա Սուրենի Բաբայանի դիմումը, անձնագրի պատճենը, Ախթալա բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 27․05․2025թ․ թիվ 3114 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, սեփականության իրավունքի N 1562133 վկայականը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքի N 1562133 վկայականով գրանցված հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Առափնյա փողոց, 1-ին փակուղի, 12 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: