Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածներով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման N 16012014-06-0047 և N 16012014-06-0007 վկայականները, Լուսվարդ Պետրոսյանի, Լիաննա Ալիխանյանի, Լարիսա Ալիխանյանի և Լիլիթ Ալիխանյանի կողմից տրված հողամասերից կամովին հրաժարվելու մասին դիմումը՝
որոշում եմ.
1. Լուսվարդ Հարությունի Պետրոսյանին, Լիաննա Երվանդի Ալիխանյանին, Լարիսա Երվանդի Ալիխանյանին և Լիլիթ Երվանդի Ալիխանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-088-0245-0086 կադաստրային ծածկագրով, 0.476 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը և 06-088-0249-0014 կադաստրային ծածկագրով, 0.604 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: