Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի պահանջների համաձայն, հիմք ընդունելով «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով»-ի 08.10.2019թ. N 1/փ-73 դրական եզրակացությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի տարածքում գտնվող, 06-060-0212-0015 ծածկագրով 0.364945 հա /2 մասով/, 06-060-0254-0001 ծածկագրով 0.042221 հա /2 մասով/ մակերեսներով անտառային նպատակային նշանակության անտառների գործառնական նշանակության, 06-060-0205-0001 ծածկագրով 0.073496 հա /3 մասով/, 06-060-0224-0023 ծածկագրով 0.00902 հա /ամբողջով/, 06-060-0224-0019 ծածկագրով 0.08663 հա /ամբողջով/, 06-060-0224-0018 ծածկագրով 0.05075 հա /ամբողջով/, 06-060-0224-0016 ծածկագրով 0.01298 հա /ամբողջով/ մակերեսներով անտառային նպատակային նշանակության թփուտների գործառնական նշանակության, 06-060-0224-0015 ծածկագրով 0.01432 հա /ամբողջով/, 06-060-0224-0022 ծածկագրով 0.01419 հա /ամբողջով/, 06-060-0224-0025 ծածկագրով 0.03732 հա /ամբողջով/ մակերեսներով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքերը փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը` տրանսպորտի:
2. Առաջարկել համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին` ապահովել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծում սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները․ իրավունքների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում՝ համայնքի հողային հաշվեկշռում փոփոխություններն ընդգրկելու համար: