Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 979-Ն որոշումով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 23052017-06-0016 վկայականը՝
որոշում եմ.
1.Համայնք Ալավերդի, Ախթալա քաղաք, Թումանյան փողոց, 23 հասցեում գտնվող, 06-003-0009-0026 ծածկագրով, 0.01005 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: