|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 օգոստոսի 2019 թվականի N 56-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով, հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունք հաստատող փաստաթղթեր և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.06.2006թ. N 1084-Ն որոշումով սխալմամբ չի փոխանցվել Ալավերդի համայնքին` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված սուբյեկտի անճշտությունների ուղղման համար Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ 0.04 հա մակերեսով (ծածկագիր՝ 06-022-0101-0118-ից առանձնացված) հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |
Կողմ -12 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|