Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով Աղասի Ավետիսյանի կողմից 07/01/2025թ. ներկայացված հայտը՝
որոշում եմ.
1. Աղասի Ավետիսյանին տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք Ալավերդի գյուղ Թեղուտ 1-ին փողոց 4-րդ փակուղի 1 հասցեում գտնվող, կադաստրային 06-037-0003-0010 ծածկագրով, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում քարե արտաքին պատերով, թեթև ծածկով և քառալանջ տանիքով մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքներ։
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: