|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 նոյեմբերի 2019 թվականի N 77-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 17.10.2019թ. համաձայնեցված Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 1-ը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից 29.10.2019թ. համաձայնեցված Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 1-ը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված գումարներն ուղղել «Բնապահպանություն» և «Առողջապահություն» բաժիններով իրականացվելիք աշխատանքներին և հաստատել փոփոխված նոր ծրագրերը` համաձայն հավելվածի: |
Կողմ -10 ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(363.59 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|